16 մայիսի 2022 - 19:15 AMT
Sperasoft-ը Երևանում GameDev-ի հանդիպումներ կանցկացնի հունիսին

Sperasoft-ը՝ Keywords խաղերի մշակման առաջատար միջազգային ընկերության ստուդիաներից մեկը, մուտք է գործել հայկական շուկա և հունիսին Երևանում կանցկացնի GameDev հանդիպումների շարք:

Sperasoft-ը մասնակցել է այնպիսի ֆրանշիզաների զարգացմանը, ինչպիսիք են Halo-ն, Battlefield-ը, Assassin's Creed-ը, Rainbow 6-ը, Mortal Kombat-ը և այլն:

Միջոցառումները նվիրված կլինեն GameDev-ի տարբեր թեմաներին, որոնք առնչվում են խաղերի նախագծմանն ու արտադրությանը, համակարգչային ինժեներիային, որակի ապահովմանը և խաղերի թեստավորմանը, արվեստին և նախագծերի կառավարմանը, և կուղեկցվեն Sperasoft-ի՝ ոլորտի առաջատար մասնագետների կողմից ելույթներով:

Sperasoft Armenia-ի միջոցառումների մասին ավելին կարելի է իմանալ և գրանցվել ընկերության Instagram-ի և Facebook-ի էջերում։