ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում է «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի ոլորտները զարգացնելու նպատակով ընդլայնել պարզեցված կարգով քաղաքացիություն ստացող այն անձանց շրջանակը, որոնք իրենց նշանակալի ավանդը կունենան մի շարք բնագավառներում:
Նախագիծը ներկայացնող ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ասել է, որ վերոնշյալ բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափորոշիչները սահմանելու լիազորությունը նախատեսվում է վերապահել կառավարությանը։
Առաջարկվող փոփոխություններով և լրացումներով կապահովվի նաև «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը: