Ադրբեջանցիները Բերձորի Սբ Համբարձման եկեղեցին մտադիր է մզկիթի վերածել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՀ Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհուրդը։
Նշվում է, որ Ադրբեջանն արդեն մշակել է եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ, որի մասին հայտնել է այդ երկրի «Հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությունը և հրապարակել համապատախան լուսանկար։
Ըստ նախագծի, ապամոնտաժվելու են գմբեթի վեղարն ու զանգակատունը, կցակառուցվելու է երկու մինարեթ։
«Պարզ է նաև, որ բոլոր արձանագրությունները եկեղռցու պատերից մաքրվելու են»,-ասվում է գրառման մեջ։
Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին կառուցվել է 1996-1999 թվականներին, գմբեթի խաչի օծումը կատարվել է 1998 թվականի մայիսին։