15 ապրիլի 2009 - 20:30 AMT
Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացումը փոխշահավետ է
Ապրիլի 15-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ուկրաինայի փոխարտգործնախարար Օլեքսանդր Կուպչիշինին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարեւորեց Հայաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունների հետագա զարգացումը եւ նշեց, որ մեծ ներուժ կա երկու երկրների փոխգործակցության խորացման համար: Փոխարտգործնախարար Օլեքսանդր Կուպչիշինն ասաց, որ Ուկրաինան շահագրգիռ է Հայաստանի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացմամբ: Նա ընդգծեց, որ երկու երկրների քաղաքական երկխոսության ծավալումը կնպաստի տարբեր ուղղություններով փոխգործակցության ակտիվացմանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: