Մինչև 2024-ը խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա, հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Հունվարի 1-ից խմելու ջրի մոտ 9 դրամ թանկացման վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ նախարարությունը տեղեկացնում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտել է «Վեոլիա ջրի» հայտի ուսումնասիրությունը և մինչև նոյեմբերի վերջ կայանալիք նիստում պետք է որոշում կայացնի։
Անկախ ՀԾԿՀ վերջնական որոշումից, կառավարությունն անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։