Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պետքարտուղար Նիլս Աննեն Բեռլինում հանդիպմանը քննարկել են վերականգվող էներգետիկայի, կանաչ ջրածնի արտադրության, զբսաշրջության, ապակենտրոն համագործակցության, աշխատանքի արտադրողականության խթանման ուղղություններով փոխգործակցության հարցեր։
Քերոբյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին՝ Հայաստանին Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության (BMZ) տրանսֆորմացիոն գործընկերների ցանկում կրկին ընդգրկելու համա։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև հետագա համագործակցության հնարավորությունները։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանն ու Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը: