Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ», հայտնում է Championat.com-ը՝ իրազեկ աղբյուրի վրա հղումով։
Նշվում է, որ «Գալաթասարայը» առաջարկ է արել «Դինամոյին» ֆուտբոլիստին գնելու վերաբերյալ, բայց Զախարյանը չի ցանկացել Թուրքիա տեղափոխվել և հրաժարվել է բանակցություններից։
Ընթացիկ խաղաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստը 22 խաղի է մասնակցել, 3 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ դարձել։ Transfermarkt-ը կիսապաշտպանին գնահատում է € 15 մլն։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Զախարյանին ցանկանում է ձեռք բերել «Չելսին» և պատրաստ է երկարաժամկետ պայմանագիր կնքել, սակայն գործարքը դեռ չի կայացել։