Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու օտարերկրացի զբաղված են թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ: Մարտի 10-ի ուշ երեկոյան մայրաքաղաքի Մանանդյան փողոցում նրանք հայտնաբերվել են, ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխվել:
25 և 24 տարեկան երիտասարդները հայտնել են, որ հինգ փաթեթ մարիխուանա արդեն տեղադրել են Չարենցի փողոցում: Նրանք ներկայացվեցին տարածքային քննչական բաժին: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանք թմրամիջոցը ձեռք էին բերել տելեգրամյան ալիքներից մեկի միջոցով` մայրաքաղաքի տարբեր տարածքներում տեղադրելով իրացնելու նպատակով:
Չարենցի փողոցում իրավապահները հայտնաբերել են նրանց տեղադրած պոլիէթիլենային տոպրակը թմրամիջոցով: Դատարանի որոշմամբ խուզարկվել է նաև մեքենան: Հայտնաբերվեց 13 փաթեթ ընդհանուր 20 գրամից ավելի քաշով:
Օտարերկրացիներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը: Նախաքննությունը շարունակվում է: