Զինծառայողներին կարգելվի ծառայության կրման ցանկացած վայրում սմարթֆոններից օգտվելը, բացառությամբ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված դեպքերի: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
«ՀՀ ԶՈւ կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով կարգապահական իրավախախտումների տեսակները լրացվում են 2 հոդվածով՝ զինծառայողի կողմից օրենքով սահմանված սահմանափակումները չպահպանելը և գաղտնիության ռեժիմի կանոնները խախտելը։
Նախագծով վարժական հավաքների և զորահավաքային զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների նկատմամբ կարգապահական տույժի նոր տեսակ է սահմանվում՝ ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում 5-30 %-ով՝ 1-3 ամսով։
Օրենքով կսահմանվի նաև առանց վերադասի ՀՀ սահմաններից դուրս գալու արգելքը։
Նախագծերի փաթեթը կընդգրկվի ԱԺ առաջիկա նիստի օրակարգում։