Առաջիկայում Հայաստանում նախատեսվում է Yandex.hub բացել։ Այդ մասին ասվել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Yandex ընկերության փոխնախագահ, պետական մարմինների հետ կապերի պատասխանատու Պավել Դեմիդովի հանդիպմանը։
Նախարարը կարևորել է ընկերության գործունեության ընդլայնումը Հայաստանում, որը ներկայումս ներառում է տաքսիի, սննդի ծառայություններ, գործում է նաև ընկերության գրասենյակը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային ոլորտին, ներդրումների իրականացմանը, սպասարկման կենտրոնների բացմանը, կրթական նախագծերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։
Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանում ամսական Yandex-ի տարբեր ծառայություններից օգտվում է մոտ 700,000 մարդ։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան Yandex.Market-ի մուտքի և հայկական արտադրանքը Yandex.Lavka-ում ներկայացնելու հնարավորությանը։:
Գլխամասային Yandex N.V. ընկերությունը գրանցված է Նիդերլանդներում։ Ընկերության փոխադրումների ուղղությունն ունի Yango միջազգային բրենդը, որն իրականացնում է տաքսիով փոխադրումներ և մթերքի արագ առաքում մի քանի երկրներում։