Ադրբեջանը ռենտգեն-սքաներ է տեղադրել Լաչինի միջանցքի ապօրինի անցակետում, հայտնում է ադրբեջանական Minval.az-ը։
Նշվում է, որ դա Smiths Detection ֆիրմայի արտադրության սքաներ է և նախատեսված է «ձեռքի ուղեբերում պինդ և հեղուկ պայթուցիկ նյութերի ավտոմատ հայտնաբերման համար»։
Նաև լուսանկարներ են հրապարակվել։
Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։