Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի` Վաշինգտոնում ընթացող բանակցություններին, ասել է, որ բանակցությունների հաջորդ փուլը կանցնի ՌԴ-ում՝ մայիսին։
«Կարծում եմ, որ համաձայնության հասնելու լավագույն միջոցը ուղիղ բանակցություններն են Ադրբեջանի և Հայաստանի միջև, առանց միջնորդների, ֆասիլիտատորների և խոչընդոտների»,-ասել է նա, գրում է Haqqin.az-ը։
Նա ասել է, թե ուղիղ բանակցությունները երկու երկրների միջև «ավելի օգտակար և կարևոր կլինեն»։
«Կարծում եմ, մենք պետք է շարժվենք այս ուղղությամբ, եթե, իհարկե, Հայաստանն էլ է դրան պատրաստ»,-ասել է Ալիևը։
Մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, որին հաջորդել է եռակողմ հանդիպումը։
Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպմանը քննարկվել են անվտանգային իրավիճակի, ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման կարգավորման գործընթացի հարցեր: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:
Մայիսի 4-ինՎաշինգտոնում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների եզրափակիչ փուլը՝ ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ։ Հիմնական թեման հարաբերությունների կարգավորման համաձայնագիրն է։