4 մայիսի 2023 - 16:36 AMT
Դավիթ Սիմոնյանը` բռնցքամարտի Եվրոպայի ԵԱ հաղթող

Դավիթ Սիմոնյանը (86 կգ) դարձել է Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող:

Հայաստանի ներկայացուցիչը եզրափակիչում 5։0 հաշվով հաղթել է իտալացի Ջոնաթան Պիսանոյին: Հայ բռնցքամարտիկը առաջին ռաունդում մրցակցին ենթարկել է նոկդաունի և ամբողջ մարտի ընթացքում ունեցել է բացահայտ առավելություն, հայտնում է Shantnews.am-ը։

Ավելի վաղ եզրափակչում պարտվել և արծաթե մեդալ էին նվաճել Գոռ Ազիզյանը (57 կգ) ու Աղվան Ալեքսանյանը (80 կգ):

Տղամարդկանց Հայաստանի հավաքականի ևս 9 ներկայացուցիչ հասել էր կիսաեզրափակիչ և պարտվել՝ դառնալով Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր:

Վազգեն Բադալյանի գլխավորած թիմը երևանյան ԵԱ-ին մասնակցում էր 13 մարզիկով: