Ադրբեջանական կրակոցներից վիրավորում ստացած 3 զինծառայողի վիճակը բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այդ մասին հայտնել են Վարդենիսի զինվորական հոսպիտալից։
«Նրանց վիճակը բավարար է»,– ասել է զրուցակիցը, հայտնում է Sputnik Արմենիան։
Վիրավորները վիրահատության կարիք ունեն, թե ոչ, այս պահին դեռ հստակ չէ։
Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Հայկական կողմն ունի 3 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:Սահմանագոտու մյուս հատվածներում այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է: