25 ապրիլի 2009 - 00:29 AMT
Եվրոպան կարեւոր նշանակություն է տալիս Հայաստանի հետ կապերին
Ապրիլի 24-ին EuroNews-ը 10-րոպեանոց հոլովակից ծրագիր սկսեց Հայաստանի մասին, որը ցուցադրվելու է մի քանի անգամ առաջիկա շաբաթվա ընթացքում: Գաղափարն իրականացվել է Հայաստանի եվրոպական բարեկամներ (EuFoA) կազմակերպության աջակցությամբ:

«Մենք շատ ուրախ ենք, որ EuroNews-ը հասկանում է ԵՄ-Հայաստան հարաբերություների քաղաքական նշանակությունը: Հայաստանի ու Եվրոպայի միջեւ հարաբերությունները շատ ավելի զարգացած են, քան դա տեսնում են բոլորը, դրանք Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ բարգավաճման շահերի մեջ մտնող առանցքային ոլորտներից մեկն են»,- նշել է EuFoA գլխավոր քարտուղար Միխայիլ Կամբեկը:

Լայնահեռարձակ ալիքն առաջին անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը խոսում է նաեւ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հնարավոր հաշտեցման մասին եւ նշում քաղաքացիական հասարակության կողմից Հայաստան-ԵՄ հարաբերությունների օժանդակությունը: