25 ապրիլի 2009 - 01:56 AMT
Բարակ Օբաման ընտրեց ԱՄՆ նախկին նախագահների կողմից փորձված ճանապարհը
Օսմանյան կայսրության 1915թ. իրադարձությունների առթիվ հայությանը հղված ամենամյա ուղերձում ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման, ինչպես եւ իր բոլոր նախորդները, սահմանափակվեց «Մեծ Եղեռն» բառակապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «94 տարի առաջ տեղի ունեցավ 20-րդ դարի ամենամեծ չարագործություններից մեկը: Ամեն տարի մենք հիշում ենք մեկուկես միլիոն հայերի մասին, որոնք սպանվեցին Օսմանյան կայսրության վերջին օրերին: «Մեծ Եղեռնը» պետք է ապրի մեր հիշողության մեջ, ինչպես այն ապրում է հայ ժողովրդի սրտում:
Ամերիկյան նախագահը համարում է, որ պատմության չլուծված հարցերը կարող են ծանր բեռ դառնալ եւ կոչ է անում հաշտվել անցյալի իրադարձությունների հետ: Դրա հետ մեկտեղ Օբաման հատկապես նշում է, որ «1915թ. իրադարձությունների առնչությամբ իմ կարծիքն այդ պատմական հարցում չի փոխվել: Ես հավատարիմ եմ մնում փաստերի բացահայտ եւ լիակատար ճանաչմանը»:

Իր ուղերձում Բարակ Օբաման շոշափել է նաեւ հայ-թուրքական մտերմացման հարցը` երկու ժողովուրդներին առաջարկելով լուծել իրենց անցյալի խնդիրները: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ կարեւոր երկխոսություն է տեղի ունենում ոչ միայն Հայաստանի ու Թուրքիայի, այլեւ ինքնին Թուրքիայի ներսում: Նա նաեւ բավականություն է հայտնել Շվեյցարիայի միջնորդությամբ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ «ճանապարհային քարտեզի» ստորագրման փաստի կապակցությամբ եւ կողմերին կոչ արել կատարել իրենց խոստումները:

ԱՄՆ նախագահի` հայությանը հղված ուղերձն ավարտում է ափսոսանքը, որ ոչինչ չի կարող վերադարձնել այն մարդկանց, ովքեր կորսվեցին «Մեծ Եղեռնի» ժամանակ: Բայց վերջին 94 տարիների ընթացքում հայ ժողովդրի ձեռքբերումները վկայում են տաղանդի, հայերի ամրության մասին, ինչը արգելք դարձավ նրանց համար, ովքեր փորձեցին ոչնչացնել նրանց: