5 հունիսի 2023 - 18:51 AMT
Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերի 100 վերելակ փոխարինվում է

Երևանում հունիսի 5-ի դրությամբ փոխարիվում է քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի 100 վերելակ: Այդ մասին ասվել է ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Մոնտաժման աշխատանքների ավարտից և ԱԻՆ համապատասխան փորձաքննությունից հետո դրանք կհանձնվեն շահագործման:

Երկրորդ փուլով կփոխարինվի ևս 400 վերելակ:

Երևանում փոխարինման ենթակա է մոտ 3500 վերելակ: մայրաքաղաքում գործող վերելակների գրեթե 70%-ը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ դրանք 25 տարի հետո պետք է դադարեին գործել: