Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունիսի 28-ից տեսանկարահանող սարքերի միջոցով արձանագրվելու են Երևանի Գայի պողոտայում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում երթևեկության կանոնների խախտումները։
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Գայի պողոտայում, մասնավորապես առաջին երթևեկելի գոտիով թույլատրվում է երթևեկել միայն հասարակական տրանսպորտին: