«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը միաձայն Մատենադարանի տնօրեն է ընտրել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանին։
Տնօրենի թափուր տեղի համար հայտ էին նեկայացրել Մատենադարանի տնօրենի ԺՊ Կարեն Մաթևոսյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և պատմական ու բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը։
Արծրունի Սահակյանը ինքնաբացարկ է հայտնել։ Պայքարն ընթանում էր Կարեն Մաթևոսյանի և Արա Խզմալյանի միջև, գրում է Aysor.am-ը։
Ավելի վաղ ինստիտուտի աշխատակիցների դիմում էին գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ Մատենադարանի աշխատողները զրկվել են Հոգաբարձուների խորհրդում իրենց ներկայացուցիչներն ունենալու իրավունքից։ Նրանք խնդրել են վերանայել կառավարության որոշումը։
Հունիսի 26-ին «Մատենադարանի» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, առաջնորդվելով Մատենադարանի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի համապատասխան հոդվածներով, հայտարարել էր Մատենադարանի տնօրենի ընտրության բաց մրցույթ։