18 հուլիսի 2023 - 10:44 AMT
Արցախի ԱԺ նախագահը ևս միացել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող նստացույցին

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ևս միացել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող նստացույցին։

Հուլիսի 17-ին` ժամը 23:00-ին, Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ շտապ խորհրդակցություն էր հրավիրել և հայտնել, որ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին:

ԱԺ նախագահը նշել է, որ նստացույցը պայքարի ծայրահեղ միջոցներից է, բայց ոչ ամենածայրահեղը:

«Արցախի ամբողջական պաշարումը օրեցօր հանգեցնում է վատթարագույն ծայրահեղության, ինչն անդառնալի հետևանքների պատճառ կդառնա»,- ասել է Արթուր Թովմասյանը:

Հուլիսի 17-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող նստացույցին, որպես ծայրահեղ քայլ։