10 օգոստոսի 2023 - 15:46 AMT
«Ջրմուղ կոյուղի». Ստեփանակերտը սնուցող ջրառներում ջուրը սակավ է

Ստեփանակերտում չոր ու տոթ եղանակի արդյունքում մայրաքաղաքը սնուցող ջրառներում ջրի սակավություն կա, հայտնում է «Ջրմուղ-կոյուղին»։

Ընկերությունը ստիպված ջրամատակարարումն իրականացնում է արտիզան-պոմպերով: Հոսանքի հովհարային անջատումների և վառելիքի բացակայության պատճառով արտիզան-պոմպերն աշխատում են կիսով չափ, հովհարային ռեժիմով:

Ընկերությունը հայցում է ջրօգտագործողների ներողամտությունը և խնդրում բնակչությանը ջրանջատումներից խուսափելու համար հնարավորինս խնայողաբար օգտագործել ջուրն ու գիտակցաբար մոտենալ ջրի երբեմն անջատումներին: