1 սեպտեմբերի 2023 - 15:59 AMT
ԿԽՄԿ-ն ևս 11 բուժառուի է Արցախից տեղափոխվել ՀՀ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ 11 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 4 բուժառուի, որոնք ժամանակին պետպատվերի շրջանակում ուղեգրվել են ՀՀ՝ բուժում ստանալու։

Արցախի «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 երեխա, 9-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 97 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։