«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 4-ից մինչև սեպտեմբերի 8-ը՝ ժամը 9:00-ից 13:00 և 14:00-ից 18:00, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սևանի լեռնանցքի թունելով (Դիլիջանի թունել), այն բարեկարգելու համար կատարվող ուսումնասիրությունների նպատակով։
Նշված ժամանակահատվածում ճանապարհային երթևեկությունը տվյալ ուղղությամբ, երթևեկության շրջանցումն առաջարկվում է իրականացնել Հ-53, Մ4-Սեմյոնովկա-Մ4 հանրապետական նշանակության ավտոճանապարհով: