6 սեպտեմբերի 2023 - 15:06 AMT
Ադրբեջանցի կեղծ «էկոակտիվիստն» այժմ էլ Կարմիր մահիկի աշխատակից է

Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում Ադրբեջանի կեղծավորության ու ահաբեկչության հերթական հստակ ապացույցն է ներկայացրել՝ «էկոակտիվիստը» դարձել է Կարմիր մահիկի աշխատակից։

Նա լուսանկարներ է հրապարակել։

«Այս անձն ամիսներ շարունակ Շուշիի մոտակայքում փակել էր Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ ներկայանալով որպես կեղծ «էկո-ակտիվիստ»։ Այժմ նա Ակնա-Ասկերան ճանապարհին ձևացնում է, թե իբր ադրբեջանական Կարմիր մահիկի միջոցով «մարդասիրական օգնություն» է մատակարարում Արցախի ժողովրդին։

Նա կարող է լինել կա՛մ ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ, ով ամենուր հայտնվում է կոնկրետ առաջադրանքներով, կա՛մ Կարմիր մահիկի աշխատակից՝ հայերի նկատմամբ ատելությամբ լցված։ Երկու սցենարներն էլ բացահայտում են Ադրբեջանի ղեկավարության կեղծավորությունն ու ահաբեկչությունը և Արցախի ժողովրդին սպառնացող խորը վտանգները»,-ասվում է Բեգլարյանի գրառման մեջ։