11 սեպտեմբերի 2023 - 13:10 AMT
ԵՄ առաքելություն․ Գիշեր–ցերեկ պարեկություն ենք անում հայ–ադրբեջանական սահմանին

Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելությունը շուրջօրյա պարեկություն է իրականացնում ՀՀ և Ադրբեջանի սահմանին: Այդ մասին ասվում է առաքելության Twitter-ի միկրոբլոգում։

«Գիշեր-ցերեկ պարեկություն ենք իրականացնում հայ-ադրբեջանական սահմանագոտում և առճակատման գծում՝ հետևելով ցանկացած ռազմական իրադարձության, ներառյալ կուտակումները, շարժն ու կրակոցները:

ԵՄ քաղաքացիական առաքելությունն ուժեղացված պարեկություն է իրականացնում առավել մտահոգություն առաջացնող շրջաններում՝ ԵՄ-ին իրավիճակի մասին տեղեկացնելու և լարվածության նվազեցմանը նպաստելու համար»,–ասվում է գրառման մեջ։

Վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում հայկական կողմի իբր սադրանքի կամ կուտակումների մասին, ինչն արվում է նույնիսկ օրը մի քանի անգամ։ Միաժամանակ ադրբեջանական ԶՈւ կուտակումներ են նկատվում ինչպես ՀՀ հետ սահմանին, այնպես էլ ԼՂ հատվածում։

Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունը լարվածության աճ է գրանցել ՀՀ սահմաններին և ավելացրել է պարեկությունը, մասնվորապես՝ Գեղարքունիքի և Սյունիքի սահամամերձ շրջաններում՝ դիտարկելու ցանկացած ռազմական զարգացում։ `