Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ աշխատում ենԿԽՄԿ համար Կապան–Գորիս ճանապարհահատվածը բացելու ուղղությամբ։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Աշխատանքներ են տարվում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին Գորիս-Կապան-Էյվազլի-Ֆիզուլի-Շուշի-Ստեփանակերտ ճանապարհով բժշկական տարհանման և մարդասիրական օգնության բացառիկ մուտք ապահովելու ուղղությամբ»,–ասվում է գրառման մեջ:
Նա նշել է նաև, թե Ադրբեջանը դեղորայք է ուղարկել Ստեփանակերտ և պատրաստ է հիվանդատեղեր տրամադրել մոտակա հիվանդանոցներում Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունից տուժածների համար։
Սեպտեմբերի 25-ին Արցախի Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով առնվազն 20 զոհ կա, հարյուրավոր վիրավորներ։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։ Ուղղաթիռով բժիշկների թիմն անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով Հայաստանից մեկնել է Ստեփանակերտ` օգնելու պայթյունից տուժածներին: Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման։