ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է երկխոսությունը Բաքվի և Երևանի հետ՝ հակամարտության կարգավորման հարցում նրանց օգնելու նպատակով, սակայն, որևէ էական տեղաշարժ դեռևս չկա:
«Դեռ չկա։ Հստակ ընկալում չկա։ Մենք շարունակում ենք մեր շփումները»,- ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք առաջընթաց կա Մոսկվան որպես խաղաղության ծրագրի պատրաստման հարթակ օգտագործելու ռուսական առաջարկի հարցում։
Հոկտեմբերի 25–ին Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների` Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի Բրյուսելում նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա։ Որպես պատճառ նա նշել է ժամանակի սղությունը։