25 հոկտեմբերի 2023 - 17:42 AMT
Երևանում բացվել է Կանադայի դեսպանությունը

Երևանում տեղի է ունեցել Կանադայի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությունը։ Դրոշը բարձրացրել են Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մելանի Ժոլին և ՀՀ–ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներն։

Արարողությանը ներկա էր նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Ժոլին Հայաստանում է երկօրյա պաշտոնական այցով։

Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու մասին Ժոլին հայտարարել էր դեռ 2022 թվականի հունիսի 29-ին։ Այդ ժամանակ նշվել էր, որ դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը թույլ կտա ամուր կապեր հաստատել 2 երկրի միջև և մեծացնել Կանադայի աջակցությունը հայաստանյան ժողովրդավարությանը։

Ընթերցեք նաև․ Կանադայի ԱԳ նախարար․ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է