ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին և ափսոսանք հայտնել այդ կապակցությամբ։
Նա ասել է, որ եթե դա այդպես է, կարելի է միայն ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները դիրքորոշումները ճշտելու լավ առիթ են, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր երկրի ղեկավար իր աշխատանքային գրաֆիկում այլ հանդիպումներ կարող է ունենալ, իր հանգամանքները։ Բայց նման հանդիպումները լավ առիթ են կարծիքներ փոխանակելու, դիրքորոշումները ճշտելու համար»,–ասել է Պեսկովը։
Նա ընդգծել է, որ «ՀԱՊԿ–ը, միևնույն է, պահպանում է իր ակտուալությունը»։
«Այն հանդիպումները, որ կազմակերպվում և անցկացվում են ՀԱՊԿ շրջանակում, վկայում են այդ մասին, առնվազն փոխգործակցության այդ ձևաչափի պահանջված լինելը տաբեր ոլորտներում մասնակցիների շրջանում»,–ասել է Պեսկովը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին։ Այդ մասին նա տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել բելառուսական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: