Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը երկրորդ ոսկին է նվաճել Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում։
Եվրոպայի գործող չեմպիոն և մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, հայտնում է Sputnik Արմենիան։
Նա պոկում վարժությունում գլխավերևում պահել է 140 կգ և նվաճել ոսկե փոքր մեդալ: Հրում վարժությունում 165 կգ արդյունքով հայ ծանրորդը նվաճել է արծաթե փոքր մեդալ: Գոռ Սահակյանը երկամարտի 305 կգ արդյունքով դարձել երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն:
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Մեքսիկայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում։ Նա հաղթող է դարձել երկամարտում 188 կգ արդյունքով (81+107 կգ)։