20 նոյեմբերի 2023 - 17:05 AMT
ԶԼՄ․ Մոսկվայում ձերբակալվել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը

Մոսկվայում ձերբակալվել է Հայաստանի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, հայտնում է տելեգրամյան Mash ալիքը։

Նա հետախուզվում է 9 քրգործով։

Նշվում է, որ Պողոսյանին ձերբակալելու մասին արդեն տեղեկացվել է ՀՀ ոստիկանությունը։ Առաջիկայում նա կարտահանձնվի։

Նախկինում ռուսական կողմը մերժել է Պողոսյանին հայրենիք արտահանձնելու պահանջը։

Mash–ի տեղեկություններով՝ Պողոսյանին կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Նրա մոտ եղել է փախստականի վկայական։

Միհրան Պողոսյանը հետախուզման մեջ է` առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։