25 նոյեմբերի 2023 - 12:12 AMT
Փաշինյան․ ՀՀ-ն լիարժեք և միանշանակորեն պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, պատասխանելով քաղաքացու հարցին, հայտարարել է, որ Հայաստանը լիարժեք և միանշանակորեն պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։

Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է ճանաչել Աբխազիան և Օսիան որպես օկուպացված տարածքներ, գրում է Արմենպրեսը։

«ՄԱԿ-ում մինչև 2019 թվականը և դրանից հետո Հայաստանի քվեարկությունները շատ տեսանելի և որոշակի տարբերություններ են արձանագրել, ինչի կապակցությամբ մեր եղբայրական պետության՝ Վրաստանի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են արտահայտել։

Մենք լիարժեք և միանշանակորեն պաշտպանում ենք Վրաստանի միասնականությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ժողովրդավարությունը»,- շեշտել է վարչապետը։