Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հրավիրվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։
Բաբայանը հանձնաժողով կներկայանա նոյեմբերի 29-ին, հայտնում է Aysor.am-ը։
Դեռ հայտնի չէ՝ նիստը կլինի բաց, թե դռնփակ։
Ավելի վաղ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ Մինչև Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը՝ դեկտեմբերի 3–ը, հանձնաժողով այցելելու ցանկություն է հայտնել Պաշտպանության բանակի Հադրութի դիվիզիայի հրամանատարը, Արցախի հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
Նոյեմբերի 24–ին Ազգային ժողովի հանձնաժողով էր հրավիրվել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Նիստն անցել է դռնփակ։