28 նոյեմբերի 2023 - 12:05 AMT
Երևանում կկառուցվի նոր՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատված

Երևանում կկառուցվի նոր՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատված։ Նպատակն է տրանսպորտային մեծ հոսքերի կանոնակարգումը և խցանումների նվազեցումը։

Նախագիծը կյանքի կոչելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դոնալդ Լամբերտը ստորագրել են «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը 60,090,000 եվրո արժողությամբ:

Ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքային ենթակառուցվածքները, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Նոր ճանապարհը իրար կկապի մայրաքաղաքի երեք վարչական շրջանները՝ հնարավորություն ստեղծելով զգալիորեն կրճատել առկա ճանապարհը: