1 դեկտեմբերի 2023 - 14:19 AMT
Փորձագիտական կենտրոնում այսուհետ կստուգեն թմրամիջոցի առկայությունը մարդու մազի և եղունգների մեջ

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Կենսաբանական, հողագիտական, սննդամթերքի, թմրամիջոցների և գործվածքների փորձաքննություններ իրականացնող բաժնում առաջին անգամ կատարվելու են մարդու մազի բաղադրության մեջ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, թունավոր նյութերի հայտնաբերման փորձաքննություներ:

Կենտրոնի կողմից ձեռք բերված նոր սարքերի միջոցով փորձաքննությունը կիրականացվի միջազգային ստանդարտներով նախատեսված մեթոդների կիրառմամբ, ինչի արդյունքում փորձագետը կարողանում է ստանալ ճշգրիտ տվյալներ։

Փորձաքննությունն իրականացվելու է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից լաբորատոր–ախտորոշիչ (թունաբանական) փորձաքննություններ իրականացնելու լիցենզիայի հիման վրա: