Վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհանգստացնում են կոռուպցիոն երևույթների ակտիվացման մասին լուրերը: Նա այդ մասին ասել է Ազգային ժողովում։
«Դրանք հիմնավորվում են մի շարք կոնկրետ բացահայտումներով, բայց պետք է նաև արձանագրեմ այլոց շարքում նաև ձգձգվող դատավարությունները։ Պատժի անխուսափելիության ընկալման բացակայությունն է պարարտ հող ստեղծում կոռուպցիոն երևույթների ակտիվացման համար», - ասել է նա, գրում է Aysor.am-ը։
Վարչապետի խոսքով` հակակոռուպցիոն պայքարում առանցքային դեր ունեն կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը, ովքեր պետք է շարունակեն կոռուպցիայի դեմ պայքարը, դրա կանխարգելման համար լրջագույն մեխանիզմների ներդրման աշխատանքները:
Նա հայտարարել է, որ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան, բոլորն օրենքի առաջ հավասար են:
«Ու սա անձամբ իմ քաղաքական կամքն է»,- շեշտել է վարչապետը: