Հայաստանի Ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն աջակցություն է հայտնել ՀՖՖ նախագահի պաշտոնին հավակնող Արազ Օզբիլիսին և հաջողություն մաղթել նրան ընտրություններում։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ուրախ եմ տեսնել, որ Արաս Օզբիլիսի նման բարձրակարգ մարզիկն ու անհատականությունը ՀՖՖ նախագահի թեկնածու է։ Վստահ եմ, որ նրա գիտելիքները խաղադաշտում և դրանից դուրս կնպաստեն ֆուտբոլի զարգացմանը մեր երկրում։
Ես քո կողքին եմ, իմ ընկեր, և մաղթում եմ քեզ հաջողություն»,-գրել է Մխիթարյանը։
Օզբիլիսին աջակցություն է հայտնել նաև հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը։ Այդ մասին նա գրել է Instagram-ի իր էջում,։
«Առաջնակարգ մարզիկ, որն արժանի է լինել ՀՖՖ նախագահ։ Համոզված եմ, որ նա անհրաժեշտ ներդրումը կունենա հավաքականում»,–գրել է Խաչանովը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 23-ին։ Օզբիլիսից բացի պաշտոնին հավակնում է նաև ՀՖՖ գործող ղեկավար Արմեն Մելիքբեկյանը։