Երևանի Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գործող բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածն ամբողջությամբ կվերակառուցի և կբարեկարգվի:
Նշված հատվածում գործող բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն, այդ թվում՝ «Տաշիր պիցցա», «Լաբիրինտ», «Նովելլա մյուզիք հոլ», «Մոնտանա մյուզիք հաուս», «Հուկահ լաունջ & Ռումս» և այլ շինություններ, կրպակներ:
Այգում հանրապետական և տեղական նշանակության մի խումբ հուշարձանների ճանաչողական զբոսաշրջության կազմակերպման համար, համալիր կվերականգնվի և կօգտագործվի այգում առկա պատմամշակութային ժառանգություն հանդիսացող առկա ռեսուրսը, դրանց շրջակայքը կբերվի պատշաճ տեսքի»:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի վերակառուցման շրջանակում նախատեսվում է քանդել և այլ վայր տեղափոխել ԵՊՀ–ի դիմացի թենիսի կորտերը, ինչը դժգոհություն է առաջացրել հանրության շրջանում։