ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, հայտնում է Փրկարար ծառայությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն:
Աբովյանի, Սիսիանի, Արթիկի և Ապարանի տարածաշրջանների ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար մեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։