ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից ՀԱՊԿ-ին անդամության կասեցման մասին դիմում չի ստացել։ Այդ մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
ՀԱՊԿ–ում ենթադրել են, որ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է կազմակերպության որոշ միջոցառումներին չմասնակցելուն, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ներկա պահին ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից անդամության կասեցման մասին դիմում չի ստացել։ Իսկ ինչ վերաբերում է մասնակցությունը սառեցնելու թեզին, ապա, հավանաբար, խոսքը կազմակերպության մի շարք միջոցառումներին ՀՀ չմասնակցելուն է վերաբերում»,- ասվում է ՀԱՊԿ քարտուղարության հայտարարության մեջ։
France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):