8 մայիսի 2009 - 23:07 AMT
«Ռադիո Վանը» վեցերորդ անգամ դարձել է Պոպովի անվան մրցանակի դափնեկիր
«Ռադիո Վանը» ռադիոկայանն արժանացել է Պոպովի մրցանակին «Աշխարհում ռուսալեզու ռադիոհեռարձակման զարգացման համար» անվանակարգում:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել ռադիոկայանի լրատվական ծառայությունում, նախօրեին Սանքտ Պետերբուրգում տեղի է ունեցել ռուսալեզու ռադիոհեռարձակման ոլորտում Պոպովի անվան մասնագիտական միջազգային մրցանակի դափնեկիրների պարգեւատրման 11-րդ հանդիսավոր արարողությունը:
«Աշխարհում ռուսալեզու ռադիոսփռման զարգացման համար» անվանակարգը սահմանվել է 2006թ. եւ տրվում է տարբեր երկրների ռադիոկայաններին ռուսաց լեզվի քարոզչության համար:
Այս տարի մրցույթին մասնակցել են 6 երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իսրայելի, Լատվիայի, Բելառուսի եւ Հայաստանի 93 ռադիոկայանների ներկայացրած աշխատանքները:
Պոպովի անվան միջազգային մասնագիտական մրցանակը ռադիոհեռարձակման ոլորտում սահմանվել է 1998թ. Ռադիոհեռարձակման զարգացման բարեգործական հիմնադրամի կողմից որպես հեղինակավոր մրցանակ ռադիոյի աշխատակիցների համար: