Մայիսի 9-ին «ԼՈՖԹ» հասարակական կազմակերպության նախագահ Արևիկ Համբարձումյանը և Իջևանի գինու-կոնյակի գործարանի տնօրեն Մարտին Մարտիրոսյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։
Դրա համաձայն՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանը, ստանձնելով «ԼՈՖԹ-Իջևան» մարզային կենտրոնի հովանավորությունը, էապես աջակցելու է Իջևան համայնքի երիտասարդների ակտիվ ներգրավման գործընթացին՝ կենտրոնում ապահովելով ծրագրային առավել խիտ բովանդակություն և ընդլայնված հնարավորություններ։
«ԼՈՖԹ-Իջևան» երիտասարդական կենտրոնը ստեղծվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով «ԼՈՖԹ»-ի կողմից։
Կենտրոնը, լինելով տարատեսակ միջոցառումների և իրադարձությունների հարթակ, իր գործունեության շրջանակում նպաստում է համայնքի երիտասարդների զարգացմանը, կրթական, մշակութային և ինտելեկտուալ ժամանցի ապահովմանը։