4 հունիսի 2024 - 10:27 AMT
Պետրակով․Ակնկալում եմ, որ Սլովենիայի հետ հանդիպմանը լավ ստուգողական խաղ ցույց կտանք

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Սլովենիայի հետ հունիսի 4–ին կայանալիք ընկերական խաղից առաջ ասուլիսում ասել է, որ թիմը լավ հավաք է անցկացրել և ակնկալում է, որ լավ ստուգողական խաղ ցույց կտան։

«Մեր թիմը լավ հավաք է անցկացրել։ Որևէ դժգոհություն չունեմ տղաներից։ Ակնկալում եմ, որ լավ ստուգողական խաղ ցույց կտանք, որը մեզ հնարավորություն կտա տեսնել ֆուտբոլիստներին, նրանց պատրաստվածությունը և շարունակել նախապատրաստությունը Ազգերի լիգային»,- ասել է Պետրակովը, գրում է Aysor.am-ը։

Նա նաև ասել է, որ հավանում է Սլովենիայի թիմը, դիտել է վերջին խաղը։

«Մարզիչը վաղուց է աշխատում այս թիմի հետ։ Արժանի էին Եվրոպայի առաջնությունում խաղալուն»,–ասել է նա։

Հունիսի 4-ին Հայաստանի հավաքականը Լյուբլյանայում ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի թիմի հետ: Խաղը կմեկնարկիԵրևանի ժամանակով ժամը 20:00-ին:

Հունիսի 7-ին հավաքականը ստուգողական խաղ կանցկացնի Երևանում՝ Ղազախստանի հետ: