13 մայիսի 2009 - 12:42 AMT
Հայաստանը ձգտում է Սիլիկոնային հովիտ
Երեւանում անցնում է հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի հերթական նիստը: Հայկական կողմից համանախագահը Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն է, ամերիկյան կողմը ներկայացնում է Եվրոպայում եւ Եվրասիայում ԱՄՆ պետդեպարտամենտի արտաքին օգնության համակարգող Դենիել Ռոզենբլյումը:

Ինչպես նշել է Ն.Երիցյանը, համագործակցությունը ԱՄՆ-ի ու Հայաստանի միջեւ առաջին հերթին թույլ կտա հայ արտադրողին դուրս գալ նոր շուկաներ եւ ներգրավել արտերկրի ներդրողներին: «Նիստում կքննարկվեն հաղորդակցությունների ոլորտում համագործակցության եւ մեր ընկերությունների ներգրավումը ԱՄՆ Սիլիկոնային հովտի աշխատանքներին»,-ասել է Երիցյանը լրագրողներին:

Ճգնաժամի պայմաններում Երիցյանը կարեւորում է համագործակցությունը «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի հետ, որը օգնում է Գյուղատնտեսության զարգացմանը Հայաստանում, նշել է երկրում ներդրումային միջավայրի բարելավումը, մասնավորապես, հարկային եւ մաքսային ոլորտների բարեփոխման հետեւողականության անհրաժեշտությունը:

Նիստի ժամանակ, ըստ Ներսիսյանի, կքննարկվեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաեւ կողմերին հետաքրքրող այլ հարցեր: «Ես հուսով եմ, որ նիստի ավարտին մենք կկարողանանք դուրս գալ համագործակցության նոր մակարդակի այս հարցերում»,-հավելել է Երիցյանը:

2000-2008թթ. Հայաստանում ընդհանուր առմամբ ներդրվել է 238 մլն դոլար, ուղղակի ներդրումներն այդ թվում կազմել են 140 մլն դոլար, իսկ 2008թ. ընդհանուր ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 30 մլն դոլար, որոնց թվից անմիջական ներդրումները` 17 մլն դոլար:

Արտահանման գծով ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 52 մլն դոլար, իսկ ներկրման գծով` 219 մլն դոլար:

2009թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի տարածքում գրանցվել է 536 ամերիկյան ձեռնարկություն: