20 հունիսի 2024 - 13:39 AMT
Մոսկվան հուսով է մինչև տարեվերջ Կապանում գլխավոր հյուպատոսությունը բացել

Մոսկվան հուսով է, որ Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը կբացվի մինչև տարեվերջ։ Այդ մասին ՌԴ ԱԳ փոխնախարար Եվգենի Իվանովն ասել է ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում։

«Կարգադրություններ են տրվել Հայաստանում և Մալդիվներում ՌԴ գլխավոր հյուպատոսություններ բացելու վերաբերյալ։ Այժմ Ինդոնեզիայիում՝ Բալիում կբացվի գլխավոր հյուպատոսություն։ Ընդհանուր առմամբ, դա բավականին մեծ կազմակերպչական և տեխնիկական աշխատանք է»,- ասել է նա։

Հայաստանում հյուպատոսության բացման ժամկետների մասին հստակեցնող հարցին ի պատասխան Իվանովն ասել է, որ դա տեղի կունենա մոտ ապագայում։

«Հուսով ենք, որ մինչև տարեվերջ»,– ասել է նա։

Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ որոշում Ռուսաստանում կայացրել են դեռևս 2023–ին։