22 հունիսի 2024 - 14:26 AMT
ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը՝ նշելով, որ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 21-ին՝ ժամը 12։25-15։35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ադրբեջանը հայտնել էր, թե իբր հայկական կողմը կրակ է բացել Քարվաճառի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ավելի վաղ մի քանի անգամ Բաքուն ապատեղեկատվություն էր տարածել, իբր, Նախիջևանի ուղղությամբ հայկական կողմից կրակի մասին։