13 մայիսի 2009 - 16:40 AMT
Հայաստանը պատրաստ է աջակցել Սլովենիային ԵՄ նախագահի պաշտոնում
Մադրիդ կատարած այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարի հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորեց իր սլովենացի գործընկերոջը Եվրոպայի խորհրդի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ եւ պատրաստակամություն հայտնեց ամենայն աջակցություն ցուցաբերել սլովենական նախագահությանը: Նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների ամրապնդման, իրավապայմանագային դաշտի ընդլայնման, ԵԽ գործունեությանն առնչվող մի շարք տարածաշրջանային հարցեր: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրին:
Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Լիտվայի արտգործնախարար Վիգաուդաս Ուզասկուսի հետ: Նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման ուղիները: Հայաստանի եւ Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի եւ դրա հետեւանքների նվազեցման շուրջ: Վիգաուդաս Ուզասկուսի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ արցախյան հիմնախնդի հանգուցալուծման վերջին զարգացումները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: