24 հունիսի 2024 - 13:02 AMT
Թյուրքագետ․ Բաքուն «Արևմտյան Ադրբեջանի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշար է անցկացնում՝ նկատի ունենալով ՀՀ տարածքը

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն անդրադարձել է Բաքվում անցկացվելիք «Արևմտյան Ադրբեջանի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարին՝ նշելով, որ նկատի ունեն ՀՀ ներկայիս տարածքը։ Այդ մասին նա գրել է Տելեգրամի իր ալիքում։

«Ըստ տարածված հայտարարության` մասնակից թիմերի կազմերում ընդգրկված են լինելու «Արևմտյան Ադրբեջանից» տեղահանվածներ։ Հիշեցնեմ, որ «Արևմտյան Ադրբեջան» թշնամին կոչում է Հայաստանի ներկայիս ինքնիշխան տարածքը»,–գրել է նա։

Մրցաշարն անցկացվելու է հունիսի 26–ից հուլիսի 6–ը։