Հայաստանի ԱԳ նախարարությունը խստորեն դատապրտել է ՌԴ Դերբենտ և Մախաչկալա քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչությունները և ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին։ Այդ մասին ասվում է նախարարության X-ի միկրոբլոգում։
«Խորապես վշտացած ենք Դերբենտում և Մախաչկալայում անմեղ մարդկանց կյանքեր խլած ահաբեկչությունների մասին լուրերից։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին և մերձավորներին։
Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով»,- ասված է գրառման մեջ։
Հունիսի 23–ին ՌԴ Դաղստանի Դերբենտ և Մախաչկալա քաղաքներում անհայտ անձինք հարձակվել են սինագոգի, եկեղեցիների և ՃՈ հենակետի վրա։ Հարձակման արդյունքում զոհվել է մոտ 20 մարդ, որոնցից 15–ը ոստիկան։ Այդ մասին հայտարարել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիկովը։
Զոհերի թվում կան նաև քաղաքացիական անձինք, այդ թվում՝ ՌՈւԵ քահանա։ Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել։