13 մայիսի 2009 - 20:57 AMT
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական միջազգային շարժման գլխավոր քարտուղարին
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական միջազգային շարժման գլխավոր քարտուղար Հենրիկ Կրոներին: Զրույցի ընթացքում խորհրդարանի ղեկավարն իր զրուցակցի խնդրանքով ներկայացրեց եվրոպական ընտանիքում ինտեգրվելուն ուղղված Հայաստանի օրենսդիրների գործունեությունը: Նա ընդդգծեց, որ Եվրոպական Միության «Արեւելյան գործընկերություն» վերջերս մեկնարկած նախաձեռնությունը նոր հորիզոններ է բացում Եվրամիության հետ համագործակցության համար եւ Հայաստանն անպայման օգտվելու է ընձեռած բոլոր հնարավորություններից:

Գլխավոր քարտուղար Կրոնենն իր հերթին Հ.Աբրահամյանին ներկայացրեց Եվրոպական միջազգային շարժման պատմությունը, խնդիրները եւ նպատակները, ապա զրուցակիցներն անդրադարձան շարժման գործունեությանը Հայաստանում:

Հանդիպմանը նաեւ մասնակցեց Եվրոպական շարժման Հայաստանի խորհրդի նախագահ Վիկտոր Ենգիբարյանը: